շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երևանի մետրոպոլիտենի կայարաններում որոնողական աշխատանքներն ավարտվել են. պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել. ԱԻՆ

Երևանի մետրոպոլիտենի կայարաններում որոնողական աշխատանքներն ավարտվել են. պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել. ԱԻՆ

Հուլիսի 20-ին՝ ժամը 12։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվելոր Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Ժամը 13։30-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են։ Ուղևորներն ու աշխատակազմը տարհանվել են։

ԱԻՆ և ոստիկանության կինոլոգիական և սակրավորական խմբերը ավարտել են որոնողական աշխատանքները Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Հանրապետության հրապարակ» կայարաններում․ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։
 
ԱԻ նախարարի հրամանով որոնողական աշխատանքները համակարգելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:

 

  • Կիսվել: