ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երևանի Հերացի փողոցի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի

Երևանի Հերացի փողոցի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի

Այսօր՝ հուլիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժնի ԱԻՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերացի փողոցի 18 շենքի բակում կնոջ դի կա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հոգեբան Հ. Արամյանը, ով հոգեբանական աջակցություն է ցուցաբերել նշված շենքի բակում հայտնաբերված 80-ամյա Աստղիկ Օ-ի հարազատներին։  Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։ 

Տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի և 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։  Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է։  

 

  • Կիսվել: