հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի շենքում բռնկված հրդեհը մեծ վնաս է պատճառել․ տարհանվածների թիվը հասել է 85-ի

Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի շենքում բռնկված հրդեհը մեծ վնաս է պատճառել․ տարհանվածների թիվը հասել է 85-ի

Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի վերելակի հորանում բռնկված հրդեհը ժամը 13,41-ին մեկուսացվել է: Ժամը 13։36-ի դրությամբ տարհանվել է 85 քաղաքացի։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին, ժամը 11։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ կան տուժածներ։

 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության մեքենան։

  • Կիսվել: