շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Երևան-Վանաձոր ավտոճանապարհին Kia Sorento-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ կա զոհ

Երևան-Վանաձոր ավտոճանապարհին Kia Sorento-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ կա զոհ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:20–ի սահմաններում Kia Sorento մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի 2-րդ ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 700 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում՝ առվի մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Դին փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս:

 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն գումարտակի դասակի պարեկներ Արման Դարբինյանը, Վարդան Համբարյանը՝ դասակի հրամանատար Արա Պետրոսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Համլետ Ասոյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Լոռու պարեկային գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Մացակ Փանոսյանի, ավագ քննիչ Գևորգ Մուքոյանի գլխավորությամբ: Վթարի փաստով Գ. Մուքոյանի որոշմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան, որի վրայից պոկվել էր նաև գազաբալոնը և շպրտվել մոտ 300 մետր, տեղափոխվում է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

  • Կիսվել: