Երևան տեղափոխվող լիբանանահայերը կազատվեն 2020-ի բոլոր տեղական տուրքերից և վճարներից. Բաթոյան
Մայրաքաղաքը լիբանանահայ քույրերին եւ եղբայրներին սպասում է գրկաբաց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
՛՛Ավագանու որոշման նախագծի համաձայն, Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունի հետևանքով Երևան տեղափոխվող լիբանանահայերի և նրանց հիմնադրած ընկերությունների համար կսահմանվի արտոնություն՝ նրանց ազատելով 2020 թվականի բոլոր տեղական տուրքերից և վճարներից՛՛,-նշել է նա։