Թրամփը հայտարարել է՝ կարող է տուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք համաձայն չեն Գրենլանդիայի վերաբերյալ իր ծրագրին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է տուրքեր սահմանել այն երկրների ապրանքների վրա, որոնք դեմ են Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու ծրագրին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հավելելով, որ Թրամփը նկատի ունի նաև եվրոպական երկրները::
Առողջապահության ոլորտի օգնականների հետ հանդիպման ժամանակ Թրամփը, մասնավորապես, ասել է. «Եվ ես կարող եմ դա անել: Ես կարող եմ տուրքեր սահմանել այն երկրների համար, որոնք համաձայն չեն Գրենլանդիայի նկատմամբ Վաշինգտոնի պահանջներին։ Գրենլանդիան մեզ անհրաժեշտ է ազգային անվտանգության համար։ Այնպես որ՝ ես կարող եմ դա անել»:
Նշվում է նաև, որ Թրամփն ինքն իրեն անվանել է «տուրքերի արքա»։


