Երևան-Թբիլիսի միջպետական մայրուղու հարակից հատվածներում ապօրինի կառուցապատումները կապամոնտաժվեն. նախարար
«Աշխատանքային այցերի շրջանակում այցով Տավուշի մարզում եմ: Շրջայց կկատարեմ «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տարածքում, կծանոթանամ իրականացված աշխատանքներին և խնդիրներին, տեղամասերում իրականացվող վերահսկողության ու պահպանության որակին: Կծանոթանամ աշխատակազմին, կտրվեն կոնկրետ հանձնարարականներ և ցուցումներ»,- ասված է նախարարի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Նա նաև նշել է, որ առանձնակի ուշադրություն է դարձվելու Երևան- Թբիլիսի միջպետական մայրուղու հարակից հատվածներում ապօրինի կառուցապատումներին, տեղադրված ժամանակավոր տաղավարների արտաքին տեսքին, բնապահպանական, քաղաքաշինական, հողաշինական նորմերի պահպանմանը: Կլինեն ապամոնտաժումներ. կիրառվելու է ամենախիստ վարչարարությունը:
«Օրենքի գերակայության հաստատման ճանապարհին մեր քաղաքական կամքն անկոտրուն է»,- գրել է նա։



