կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Երգն իմ թևերն է»․ Սիպիլը ներկայացրել է տեսահոլովակի պրեմիերան (տեսանյութ)

«Երգն իմ թևերն է»․ Սիպիլը ներկայացրել է տեսահոլովակի պրեմիերան (տեսանյութ)

Պոլսահայ երգչուհի Սիպիլը ներկայացրել է «Երգն իմ թևերն է» երգի պրեմիերան։ Տեսահոլովակը ներկայացնում է երգչուհու գաղափարներն ու նպատակը։

Վերջին տարիներին երգչուհին հայտնի է իր թեմատիկ երգերով, որոնք ամփոփել են մեր ազգի ցավերն ու պատմել հային պատուհասած աղետների մասին։ Այս անգամ երգը կհիշեցնի հային, թե որքան վաղուց է սկսել իր երգը թևածել աշխարհում և թե որքան հեռու են տանում ճանապարհները, որ պիտի անցնի հայը։

Սիպիլի նախաձեռնությամբ՝ համացանցում տեսահոլովակը կունենա բովանդակային սեղմագրեր` անգլերեն և թուրքերեն:

Երգի հեղինակ` Հասմիկ Հախվերդյան
Գործիքավորող` Վահան Նահապետյան
Հնչյունային ռեժիսոր` Հմայակ Ռոստոմյան
Տեսահոլովակի ռեժիսոր` Ռազմիկ Գրիգորյան
Օպերատոր` Մխիթար Սերոբյան, ՀՕԳ
Խորեոգրաֆիա` Էլիզա Պետրոսյանի
Զգեստների նկարիչ` Լիլիթ Մելիքյան:

  • Կիսվել: