կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վարչապետը պարզաբանել է, թե ինչու է ասել՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»

Վարչապետը պարզաբանել է, թե ինչու է ասել՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում պարզաբանել է, թե ինչու էր 2020 թվականին՝ պատերազմից առաջ արել, հայտարարել՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»:

Նա, մասնավորապես, նշել է. «Ինչու՞ եմ ես այդպես ասել, ասել եմ՝ ելնելով նրանից, որ ՀՀ-ն ընդունել է Անկախության հռչակագիր, որտեղ գրած է դա, այլ բան, որ հետագայում պարզվել է, որ 2020 թվականին բոլորը դրա մասին մոռացել են և Անկախության հռչակագրի վրա հիմնված հայտարարությունը բոլոր նախկին իշխանությունների քննարդատությանն են արժանանում։

Սրանից է, որ գալիս եմ հետևյալ եզրակացության․ եթե էդպես է, արձանագրում ենք էդ իրողությունը, նշանակում է, որ ՀՀ-ն նոր տեսության անհրաժեշտություն ունի, որովհետև մենք Անկախության հռչակագրի հաջորդ պահից սկսել ենք այդ հռչակագրի տեսության դեմ աշխատել և ի վերջո հասել ենք նրան, որ այդ տեսությունն արդեն մեզ համար նույնիսկ իրավական ուժ չունի կամ գործնական քաղաքական ուժ չունի։ Սրանում ամբողջ խնդիրը»․-ասաց Փաշինյանը։

 

  • Կիսվել: