կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Երևան -Սևան ավտոճանապարհը բացվել է, ութ անձ բերման է ենթարկվել․ Ոստիկանություն

Երևան -Սևան ավտոճանապարհը բացվել է, ութ անձ բերման է ենթարկվել․ Ոստիկանություն

Այս պահին Երևան -Սևան ավտոճանապարհին երթևեկությունը վերականգնված է։

Ոստիկանությունից տեղեկացրեցին, որ ակցիայի մասնակիցներից 8 անձ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերվել է ոստիկանություն։

Նշենք, որ ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի դուրս ելած քաղաքացիները երկկողմանի փակել են Սևան-Երևան մայրուղին։

  • Կիսվել: