չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ակցիայի վայրից բերման է ենթարկվել 6 քաղաքացի. Ոստիկանություն

Ակցիայի վայրից բերման է ենթարկվել 6 քաղաքացի. Ոստիկանություն

Այսօր Երևանում փողոց փակելու ակցիայի ժամանակ 6 քաղաքացի բերման է ենթարկվել։

Ոստիկանությունից հայտնեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ազատագրական շարժում» նախաձեռնության անդամներն այսօր կրկին Երեւանում փողոցներ էին փակել` պահանջելով բացահայտել այն փաստաթուղթը, որը հնարավոր է ստորագրվի Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ: Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին, այդ թվում «Զարթոնք» կուսակցության ղեկավար, փաստաբան, Ազատագրական շարժման նախաձեռնող խմբի անդամ Արա Զոհրաբյանին։

  • Կիսվել: