շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը կաթվածահար չէ․ Ոստիկանություն

Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը կաթվածահար չէ․ Ոստիկանություն

Լրատվական կայքերից մեկում «Տաթևի ճանապարհը կաթվածահար է» վերտառությամբ հոդված է հրապարակվել։ Ըստ տարածված տեղեկատվության՝ «ճանապարհին մի փոքր ձյուն է տեղացել, այն կաթվածահար է եղել, ավտոշարասյան ծայրը չի երևում»։ Այս մասին պարզաբնում է ներկայացնում ոստիկանությունը․ 

Նշենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նշված ճանապարհն (Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը) անցանելի է և այդ հատվածում ճանապարհային ոստիկանությունն իրականացնում է համապատասխան ծառայություն»։

  • Կիսվել: