ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ենթադրյալ անհետ կորած 6 իրանցի քաղաքացիներից 5-ը Վրաստանում են․ դեսպանության ներկայացուցիչ

Ենթադրյալ անհետ կորած 6 իրանցի քաղաքացիներից 5-ը Վրաստանում են․ դեսպանության ներկայացուցիչ

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչը քիչ առաջ ինձ փոխանցեց, որ ենթադրյալ անհետ կորած 6 իրանցի քաղաքացիներից 5-ը Վրաստանում են։

Այս մասին գրառում է կատարել ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Այս պահի դրությամբ անհետ կորած քաղաքացիների թիվը կազմում է 18»,- նշել է նա։

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Վերջին տվյալներով մահացել է 8 մարդ, տուժել է 60-ից ավելի քաղաքացի, կա երկու տասնյակից ավելի անհետ կորած:

  • Կիսվել: