շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եղվարդի երկհարկանի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Եղվարդի երկհարկանի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 17-ին, ժամը 12։55-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Գ. Նժդեհի փողոցում գտնվող երկհարկանի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին հարակից ավտոտնակի, անասնագոմի և խոհանոցի տանիքում (մեկ ընդհանուր տանիք):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:33-ին, մարվել՝ 15:00-ին: Այրվել են ավտոտնակի, անասնագոմի, խոհանոցի (մոտ 50 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը և մոտ 4 խմ վառելափայտ:

  • Կիսվել: