հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Եղեգնաձորի ոստիկանները ապօրինի որսի դեպք են բացահայտել. Մեքենայում եղել են հրացաններ եւ վայրի խոզ

Եղեգնաձորի ոստիկանները ապօրինի որսի դեպք են բացահայտել. Մեքենայում եղել են հրացաններ եւ վայրի խոզ

Եղեգնաձորի ոստիկանները հուլիսի 23-ին, Գետափ-Մարտունի ճանապարհին Շատին գյուղի տարածքից ապօրինի որս կատարելու կասկածանքով ՈՒԱԶ մակնիշի մեքենայով հանդերձ բերման են ենթարկել 3 տղամարդու:

Զննությամբ ոստիկանները մեքենայի սրահից հայտնաբերել են«Սայգա» եւ «Տոզ» տեսակի առանց փաստաթղթի հրացաններ, իսկ բեռնախցիկից՝ վայրի խոզ: Պարզվել է, որ խոզին որսեն նույն օրը՝ Շատինի տարածքից:

  • Կիսվել: