հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դիմակը սխալ կրելու դեպքեր գրեթե չեն հայտնաբերվում. ԲԸՏՄ

Դիմակը սխալ կրելու դեպքեր գրեթե չեն հայտնաբերվում. ԲԸՏՄ

Կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն անակնկալ ստուգայցերի գործընթացը շարունակում էմայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում և ՀՀ մարզերում։ Այս մասին հայտնում են կառավարությունից։

Այսօր՝ հուլիսի 18-ին, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի պուրակներում, հանգստի գոտիներում պարետատան կողմից սահմանած նորմերի կատարման  նկատմամբ իրականացված մշտադիտարկումները փաստում ենխախտումներիէականնվազման մասին։

Ակնհայտ է, որ քաղաքացիները դարձել են ավելի իրազեկ, ինչի արդյունքում դիմակի սխալ կրման դեպքեր գրեթե չեն հայտնաբերվում։  Դրական ցուցանիշներ են գրանցվում նաև սոցիալական հեռավորությունն ապահովելու հարցում։

Դիմակը սխալ կրելու եզակի դեպքեր արձանագրելիս տեղում իրականացվում են բացատրական աշխատանքներ՝ թերությունները շտկվում են նույն պահին։

Ամենօրյա շրջայցերի ընթացքում ԲԸՏՄ տեսուչները կտորե դիմակ կրող քաղաքացիներին տրամադրում են գործարանային արտադրության, բժշկական եռաշերտ դիմակներ և առաջարկում փոխարինել դրանցով։

 

  • Կիսվել: