հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դավթաշեն թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Դավթաշեն թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Հուլիսի 25-ին՝ ժամը 13։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռկնվել Երևանի Դավթաշեն թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։56-ին՝ մարվել՝ 15։17-ին։

  • Կիսվել: