հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Չինաստանից ուղարկված ծանրոցները վտանգավոր չեն. ԱՀԿ

Չինաստանից ուղարկված ծանրոցները վտանգավոր չեն. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Չինաստանից, որտեղ տարածված է կորոնավիրուսը, ուղարկված ծանրոցներն ու նամակները մարդկանց համար սպառնալիք չեն, տեղեկացնում է Գազետա.ռու-ն:

ԱՀԿ-ի հաղորդագրության մեջ ասված է. «Այո, դա անվտանգ է: Մարդիկ, որոնք Չինաստանից ստանում են ծանրոցներ, 2019nCoV -ով վարակվելու վտանգի չեն ենթարկվում»:

Ըստ մասնագետների՝ այդ վիրուսները չեն կարողանում երկար ապրել այդպիսի օբյեկտների վրա:

Նշենք, որ վերջին տվյալներով Չինաստանում կորոնավիրուսից մահացել է 259 մարդ, ավելի քան 11 հազար մարդ վարակված է, 266-ը բուժվել է:

  • Կիսվել: