ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ցավոք, չենք գտել անհետ կորած քաղաքացուն. ԱԻՆ խոսնակ

Ցավոք, չենք գտել անհետ կորած քաղաքացուն. ԱԻՆ խոսնակ

Ցավոք, չենք գտել անհետ կորած քաղաքացուն։ Առավոտվանից վերսկսել են որոնողափրկարական աշխատանքները բուն պայթյունի վայրում, այդ հատվածում աշխատում են ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական կենտրոնի աշխատակիցները, ովքեր մասնագիտացված են նման դեպքերում արձագանքելու։

Աշխատանքները կշարունակվեն մինչև քաղաքացուն հայտնաբերելը։ Այս մասին հայտնել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նրա խոսքով՝ քաղաքացուն գտնելուն պես նոր միայն մասնագիտական կազմակերպության կողմից՝ մասնավորի միջնորդությամբ, կսկսվեն շենքի փլուզման աշխատանքները։ 

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 17–ին ժամը 10.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել է։ 2 անձ որոնվում է։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 7 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

  • Կիսվել: