հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բայրամովն ու Չավուշօղլին քննարկել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակումը

Բայրամովն ու Չավուշօղլին քննարկել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակումը

Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։

Թուրքիայի ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի դեսպանատան վրա ծայրահեղական կրոնական խմբերի հարձակման կապակցությամբ:

Չավուշօղլուն խստորեն դատապարտել է այդ հարձակումը և նշել, որ Թուրքիան միշտ պատրաստ է աջակցել Ադրբեջանին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Մահդիի հետևորդներ» կրոնական խմբավորումը ներխուժել էր Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատուն և ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նրանք դեսպանատան վրայից իջեցրել են Ադրբեջանի դրոշը և ջարդուփշուր արել դեսպանատան գույքը։

 

  • Կիսվել: