ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բարձր ջերմաստիճանը՝ լայնածավալ հրդեհների պատճառ. 3 օրում 61 ահազանգ Հանրապետւթյան 9 մարզերից

Բարձր ջերմաստիճանը՝ լայնածավալ հրդեհների պատճառ. 3 օրում 61 ահազանգ Հանրապետւթյան 9 մարզերից

Սեպտեմբերի 1-3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 61 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2000 քմ, Ապարան քաղաքում՝ 5000 քմ, Գեղադիր գյուղում՝ 15 հա, Գեղաձոր գյուղում՝ 200 քմ, Վարդենուտ գյուղում՝ 6 հա, Քուչակ գյուղում՝ 2000 քմ, Նիգավան գյուղում՝ 3000 քմ,

Արմավիրի մարզի Արմավիր գյուղում՝ 1․5 հա, Եղեգնուտ-Երասխահուն ավտոճանապարհին՝ 9000 քմ

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ 15 հա, Նորաբակ գյուղում՝ 40 հա, Ներքին Գետաշեն գյուղում՝ 20 հա, Հացառատ գյուղում՝ 15 հա, Աստղաձոր գյուղում՝ 30 հա, Զովաբեր գյուղում՝ 40 հա,

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 2․1 հա, Ալավերդի քաղաքում՝ 2250 քմ, Օձուն գյուղում՝ 6000 քմ, Ամրակից գյուղում՝ 1000 քմ, Մեծ Պարնի-Հարթագյուղ ավտոճանապարհին՝ 1․1 հա, Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհին՝ 500 քմ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1․8 հա, Հրազդան քաղաքում՝ 1․1 հա, Առինջ գյուղում՝ 500 քմ, Թեղենիք գյուղում՝ 12․3 հա, Սևաբերդ գյուղում՝ 50 հա, Սոլակ գյուղում՝ 22 հա, Մեղրաձոր գյուղում՝ 1․5 հա,Կարենիս գյուղում՝ 10 հա, Լուսակերտ-Եղվարդ ավտոճանապարհին՝ 2000 քմ

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 3500 քմ, Մարալիկ քաղաքում՝ 2500 քմ, Արթիկ քաղաքում՝ 5․5 հա, Կաքավասար գյուղում՝ 200 հա, Մեծ Մանթաշ գյուղում՝ 35 հա, Երազգավորս գյուղում՝ 1500քմ, Վահրամաբերդ գյուղում՝ 1000 քմ, Կաքավասար գյուղում՝ 40 հա,

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 35 հա, Բռնակոթ գյուղում՝ 1 հա,

Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ 1․5 հա,

Տավուշի մարզիԻջևան քաղաքում՝ 2000 քմԲերդ քաղաքում՝ 3․3 հա, Մովսես գյուղում՝ 15 հա, Գետահովիտ գյուղում՝ 1 հա, Կողբ գյուղում՝ 4․2 հա, Բերդավան գյուղում՝ 8 հա, Գանձաքար գյուղում՝ 2000 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 628.5 հա:

  • Կիսվել: