երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Բաքվում բողոքի ակցիաներ են անում զոհված զինվորների հարազատները․ իշխանությունը լռում է․ Wargonzo

Բաքվում բողոքի ակցիաներ են անում զոհված զինվորների հարազատները․ իշխանությունը լռում է․ Wargonzo

Բաքվում անցկացվել են Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածների հարազատների բողոքի ակցիաներ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական տելեգրամ ալիքները, փոխանցում է Wargonzo-ն։

Զոհված զինվորների հարազատները վրդովված են, որ իշխանությունները 17 զինվորի թաղել են բառացիորեն Ղարադաղի շրջանի ճանապարհի եզրին ՝ առանց նրանց ընտանիքի համաձայնության: Բացի այդ, գերեզմանները ջրի տակ են անցել, քանի որ տարածքն ինքնին ճահճոտ է:

 

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հերոսների ծառուղում վերահուղարկավորել զինվորներին: Ադրբեջանի իշխանությունները լռում են: Պաշտոնական ռեսուրսներն էլ անտեսել են միջոցառումը:

  • Կիսվել: