չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ազատան գյուղում հրդեհ է բռնկվել

Ազատան գյուղում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 9-ին, ժամը 18։30-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի 54 փողոցի տներից մեկի հարևանությամբ այրվում է անասնագոմի տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության  հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:02-ին, մարվել՝ 19:58-ին: Այրվել է անասնագոմի տանիքի ջերմամեկուսիչ շերտը՝ մասամբ (մոտ 120 քմ):

  • Կիսվել: