ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Այսօրվանից սկսում ենք նոն-ստոպ բողոքի զանգվածային ակցիաներ. Սաղաթելյան

Այսօրվանից սկսում ենք նոն-ստոպ բողոքի զանգվածային ակցիաներ. Սաղաթելյան

Այսօրվանից համաժողովրդական պահանջը պետք է դարձնենք համաժողովրդական պայքար: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելյանը: ՛՛Այսօրվանից Նիկլոլն ու նրա իշխանություն օր ու արև չպետք է ունենա Հայաստանում՛՛,-հավելեց նա:

Սաղաթելյանը հայտարարեց նաև, որ սկսում են նոն ստոպ ակցիաներ. ՛՛Մենք այսօրվանից սկսում ենք նոն-ստոպ բողոքի զանգվածային ակցիաներ: Մենք հիմա բաժանվում ենք 4 ուղղությունների՝ շարունակելու մեր անհնազանդության ակցիաները՝ այս իշխանություններին ցույց տալու իրենց հեռացման պահանջը:

Քանի Նիկոլը կա, մեր երկրում կայունություն, խաղաղություն, հանգստություն չի լինելու: Սա մեկ գործողութամբ ակցիա չէ: Մենք համառ գործողությունների արդյունքում հասնելու ենք այս իշխանությունների հեռացմանը՛՛:

  • Կիսվել: