Եթե նա այդքան ցանկանում է բանակցել, թող գա Մոսկվա. Պուտինի օգնականը՝ Զելենսկիի մասին
Վլադիմիր Պուտինը կարող է պատասխանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հեռախոսազանգին։ Այս մասին «Վեստի» հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:
Նա նշել է, որ ՌԴ նախագահը երբեք չի հրաժարվել բանակցություններից։ Ուշակովի խոսքով՝ Զելենսկին տարբեր աղբյուրներով ազդակներ է փոխանցում՝ պատրաստակամություն հայտնելով շփումների համար։
«Եթե նա այդքան ցանկանում է բանակցել, թող գա Մոսկվա»,- ասել է Ուշակովը։
ՌԴ նախագահի օգնականի խոսքով՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների առաջին փուլերը պետք է անցկացվեն եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստան–ԱՄՆ–Ուկրաինա։



