շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այս տարի ՌԴ քաղաքացիություն է ստացել 17 հազար հայաստանցի

Այս տարի ՌԴ քաղաքացիություն է ստացել 17 հազար հայաստանցի

2019 թ. ՌԴ քաղաքացիություն ստացած օտարերկրացիների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 1,5 անգամ: Այս մասին տեղեկացնում է Известия-ն:

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին արտասահմանցիներին տրամադրվել է 285 հազար անձնագիր, ինչը 48 %-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ըստ այդ տվյալների՝ այս տարի ռուսական անձնագիր է ստացել ՀՀ 17 հազար քաղաքացի:

Ռուսական քաղաքացիություն ստացածների շրջանում առաջատար են Ուկրաինայի քաղաքացիները` 146 հզր մարդ: Նրանց հաջորդում են Ղազախստանի քաղաքացիները` 35 հզր մարդ, Տաջիկստանի քաղաքացիները` 30 հզր  մարդ:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: