երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Այս տարի բերքաբերցիները կունենան հիմնանորոգված ճանապարհ․ վարչապետ

Այս տարի բերքաբերցիները կունենան հիմնանորոգված ճանապարհ․ վարչապետ

Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի ճանապարհների հիմնանորոգման  աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչները իրենց գյուղի ճանապարհի նորոգման հարցը բարձրացնում են արդեն առնվազն 25 տարի:

Այս տարի բերքաբերցիները կունենան հիմնանորոգված ճանապարհ: Աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով:

Ի դեպ, Երրորդ հանրապետության պատմության մեջ տեղի ունեցած բոլոր ընտրություններում իշխանությունները խոստացել են նորոգել ճանապարհը: Նշեմ նաեւ, որ 1980 թվականից ի վեր՝ ճանապարհը չի նորոգվել»,- մասնավորապես գրել է նա։

  • Կիսվել: