հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար ավտոճանապարհի հատվածում հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում

Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար ավտոճանապարհի հատվածում հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում

Տավուշի մարզով անցնող Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 11.3 կմ երկարությամբ հատվածում (կմ 42+100(40+606) - կմ 51+900) կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Այս պահին շինարարն իրականացնում է հողային, հենապատերի կառուցման աշխատանքներ։ Ըստ նախագծի՝ տվյալ ճանապարհահատվածում նախատեսված է մեծ ծավալի հենապատերի կառուցում։

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

 

  • Կիսվել: