երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում

ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում

ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությամբ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում:

Ընթացքին է հետևել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Կենտրոնն ունենալու է նոր և հագեցած վերակենդանացման բաժանմունք, վիրահատարան: Սարքավորումներն արդեն իսկ ձեռք են բերվել` մասամբ բարեգործական հիմնադրամի միջոցներով:
Ավարտված են բուժկենտրոնի տանիքի վերանորոգման աշխատանքները:

Արդիականացման աշխատանքներ են ընթանում նաև Մաշկաբանության կենտրոնում: Հիմնանորոգվում Էսթետիկ բաժանմունքը և լաբորատորիայի նմուշառման սենյակը:

  • Կիսվել: