հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ավտովթար՝ Սյունիքի մարզում, բախվել են Nissan-ն ու DAF բեռնատարը

Ավտովթար՝ Սյունիքի մարզում, բախվել են Nissan-ն ու DAF բեռնատարը

Երեկ՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Կապան-Տաթև ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են Ստյոպա Ղարախանյանի վարած Nissan մակնիշի և Էրիկ Հովհաննիսյանի վարած DAF մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։  Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Ամեն Սարգսյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

  • Կիսվել: