Ավտովթար՝ Շիրակի մարզում. 32-ամյա վարորդը Mercedes-ով Հյուսիս-Հարավ ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին. կա վիրավոր
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:00–ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 30-ամյա Կարեն Հակոբյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 101–րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Աբովյան քաղաքի բնակիչ, 27-ամյա Տ. Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Անիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: