հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա տուժած

Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա տուժած

Երեկ՝ ապրիլի 28-ին, ավոտվթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում Արտաշատի խճուղում՝ թիվ 15/1 հասցեի մոտ, բախվել են Երևանի բնակիչներ 34-ամյա Տիգրան Անտոնյանի վարած «Hummer» մակնիշի և 25-ամյա Վահագն Ալթունյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Hummer»-ն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին:

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն:  Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարույթան ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:  Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սարգիս Դանիելյանն ու Արամ Բարսեղյանը:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք, հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:  Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը:

  • Կիսվել: