ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ավտովթար Երևանում․ 25-ամյա վարորդը «Chevrolet»-ով բախվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին

Ավտովթար Երևանում․ 25-ամյա վարորդը «Chevrolet»-ով բախվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին

Ապրիլի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Արման Կոնակովը իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային երթևեկությունը կարգավորող լուսակիրին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

  • Կիսվել: