շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ավտովթար՝ Արարատի մարզում. 3 վիրավորներից մեկը անչափահաս է

Ավտովթար՝ Արարատի մարզում. 3 վիրավորներից մեկը անչափահաս է

Երեկ՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Դալար-Այգեստան գյուղամիջյան ճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 40 –ամյա Նվեր Շ.-ի վարած Mercedes մակնիշի և 46-ամյա Գագիկ Կ.-ի վարած Honda Civic մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 14-ամյա Հակոբ Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Վիրավոր  Հակոբ Շ.-ն Mercedes-ի վարորդի որդին է: 

  • Կիսվել: