Ավտոներկրողները փակեցին Խորենացի փողոցը. բողոքի ակցիան շարունակվում է
Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու դեմ բողոքող ավտոներկրողներն այսօր ակցիա են անցկացնում Պետեկամուտների կոմիտեի շենքի մոտ:
Ըստ ակցիայի մասնակիցների` ավտոմաքսազերծման երկրորդ համակարգը պատրաստ չէ այդքան բեռնվածություն ընդունելու, անգամ սանիտարահիգենիկ վիճակի հետ կապված խնդիրներ են առաջանում:
Ավելի ուշ ակցիայի մասնակիցները փակեցին Խորենացի փողոցը: Ոստիկաններին դեռ չի հաջողվել համոզել նրանց բացել փողոցը:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ավարտվում է 2014 թվականին ԵՏՄ անդամագրվելիս Հայաստանին տրված արտոնությունը և մի քանի անգամ բարձրանալու են ավտոմեքենաների մաքսազերծման գները, արդյունքում աճել է ներկրումների թիվը, իսկ մաքսատներում հերթեր են գոյանում: