չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ավտոներկորղների շարերը պետք է  պաշտպանեն մեր պաշտոնյաները․ Սուրեն Պարսյան

Ավտոներկորղների շարերը պետք է պաշտպանեն մեր պաշտոնյաները․ Սուրեն Պարսյան

Մեր պետությունը պետք է պաշտպանի մեր ընկերությունների և քաղաքացիների շահերը։ Այս մասին այսօր լրագրողներ հետ զրույցում, անդրադառնալով Ղազախստանում միակողմանիորն հայկական ավտոմեքենաների ներկրման սահմանափակման հարցին, ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Եթե ղազախական կողմը խնդիր ունի հայկական համարանիշներով մեքենաների ներկրման հետ, ապա կարող է դիմել ԵՏՄ դատարան և վեճ բարձրացնել այդ հարցով, միակողմանի ձևով հայկական ավտոմեքենաների նկատմամբ սահմանափակումը խաթարում է ԵՏՄ-ում ապրանքների, աշխատուժի, կապիտալի ազատ տեղաշարժի փիլիսոփայությունը»,-նշեց նա։

Ըստ Պարսյանի՝ մենք չենք անդամակցել ԵՏՄ-ին, որ մեր մեքենաները սահմանափակումներ ունենան։

«Այստեղ շատ կարևոր է, որ մեր պաշտոնյաները մեր շահը հասկանան և գնահատեն ու պաշտպանեն ամբողջ ծավալով»,-ընդգծեց նա։

 

  • Կիսվել: