Ղազախստանում ռազմածովային ուժերի զորավարժության ժամանակ եղանակային վատ պայմանների պատճառով 9 զինծառայող է զոհվել
Ղազախստանի Մանգիստաուի շրջանում ռազմածովային ուժերի զորավարժության ժամանակ եղանակային վատ պայմանների պատճառով Կասպից ծովի ալիքներն ափից հեռացրել են 19 զինծառայողի, հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ նշելով, որ հաստատվել է 9 զինծառայողի մահը, երեքին հաջողվել է փրկել, նրանցից մեկը հոսպիտալացվել է։ Մյուս զինծառայողների որոնումները շարունակվում են։
Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել:
Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարգադրել է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները և օգնություն տրամադրել զոհվածների ընտանիքներին: Սեպտեմբերի 25-ը Ղազախստանում համազգային սգո օր է հայտարարված:



