չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Ավանում՝ «Ford» ավտոսրահի դիմաց, բախվել են Nissan-ը, Toyota-ն ու Ford Transit-ը. կա վիրավոր

Ավանում՝ «Ford» ավտոսրահի դիմաց, բախվել են Nissan-ը, Toyota-ն ու Ford Transit-ը. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է  shamshyan.com-ը:

Ժամը 20:00-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են Nissan, Toyota, Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատռու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ա. Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: 

  • Կիսվել: