ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Աստղաձոր գյուղում տնակն ամբողջությամբ այրվել է

Աստղաձոր գյուղում տնակն ամբողջությամբ այրվել է

Օգոստոսի 28-ին, ժամը 05:25-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի Կալերի փողոցում  գտնվող փայտի արհեստանոցում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աստղաձոր գյուղի «Կալերի թաղ» կոչվող հատվածում այրվում է փայտի արհեստանոցին կից տնակը (մոտ 70 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:42-ին, մարվել՝ 06:42-ին: Տնակն ամբողջությամբ այրվել է։

  • Կիսվել: