հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արզական գյուղի տներից մեկի բակում այրվել է 280 հակ անասնակեր

Արզական գյուղի տներից մեկի բակում այրվել է 280 հակ անասնակեր

Օգոստոսի 6-ին, ժամը 22:08-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզական գյուղի Թեղենիքի խճուղու տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:46-ին, մարվել՝ 23:48-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 70 քմ) և մոտ 280 հակ անասնակեր։

  • Կիսվել: