հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արթուր Մեսչյանն օգոստոսի 17-ից կազատվի Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից

Արթուր Մեսչյանն օգոստոսի 17-ից կազատվի Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշում է կայացրել։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապատերանից պաշտոնական կայքից։

Փաստաթղթում նշված է.

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48.1-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Ա. Մեսչյանի դիմումը՝

1.Արթուր Մեսչյանին՝ 2020 թվականի օգոստոսի 17-ից ազատել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից:

2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»։

 

 

  • Կիսվել: