հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արտաքին լուսավորության նոր ցանց՝ Խանջյան փողոցի թունելում

Արտաքին լուսավորության նոր ցանց՝ Խանջյան փողոցի թունելում

Շարունակվում են Երևանի տրանսպորտային թունելների լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները։ Այս անգամ արտաքին լուսավորության նոր ցանց է տեղադրվել Խանջյան փողոցի թունելում՝ հայտնում է Երևանի քաղաքապետարանը: 
 
«Նոր տեղադրված լուսադիոդային էներգախնայող լամպերն ապահովում են լավ տեսանելիություն և էլեկտրաէներգիայի զգալի խնայողություն: Հունիսի վերջին նախատեսում ենք ավարտել Երևանի բոլոր տրանսպորտային թունելների լուսավորության արդիականացումը: Անվտանգ երրթևեկություն ենք մաղթում վարորդներին»,- ասված է հաորդագրության մեջ:

  • Կիսվել: