հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Երևանի արտաքին լուսավորության ցանցն արդիականացվում է. տեղադրվում են էներգախնայող և ժամանակակից լուսատուներ

Երևանի արտաքին լուսավորության ցանցն արդիականացվում է. տեղադրվում են էներգախնայող և ժամանակակից լուսատուներ

Մայրաքաղաքի մի շարք փողոցներում փոխարինվում և վերանորոգվում են հենասյուները, տեղադրվում են էներգախնայող «Լեդ» տեսակի լուսատուներ, վերգետնյա մալուխներն անցկացվում են ստորգետնյա կապուղիներով: 

Ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ՝ վարկային ու դրամաշնորհային միջոցներով:  

Քաղաքի մի շարք հատվածներում մալուխներն արդեն իսկ տեղափոխվել են գետնի տակ, լուսավորության համակարգն էլ ամբողջությամբ արդիականացվել է: Ներկա պահին աշխատանքները շարունակվում են Հանրապետության, Խորենացի և Թումանյան փողոցներում:

  • Կիսվել: