ԵԱՏՄ-ն կբարձրացնի հագուստի և էլեկտրոնիկայի որոշ տեսակների ներմուծման մաքսատուրքերը
Եվրասիական տնտեսական միությունը կբարձրացնի թեթև արդյունաբերության արտադրանքի և էլեկտրոնիկայի որոշ տեսակների ներմուծման մաքսատուրքերը։
Որոշումն ընդունվել է ներմուծման գների նվազման հետևանքով մատակարարումների ծավալների աճով պայմանավորված։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի խոսքով՝ միջոցառման նպատակն է պաշտպանել ԵԱՏՄ անդամ երկրներում գործող արտադրությունները, պահպանել աշխատատեղերը, ինչպես նաև զարգացնել արդյունաբերական համագործակցությունն ու ներմուծման փոխարինումը։



