հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Սյունիքում էկոպարեկները գտել են անտառում կորած անչափահաս երեխաներին

Սյունիքում էկոպարեկները գտել են անտառում կորած անչափահաս երեխաներին

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի տեղամասի ծառայողները, ծառայություն իրականացնելիս, օպերատիվ արձագանքել են Սիսիան համայնքի Տորունիք գյուղում անչափահաս երեխաների անհետանալու վերաբերյալ ահազանգին։

Ժամը 18։00-ի սահմաններում գյուղի բնակիչը դիմել է ծառայություն իրականացնող էկոպարեկներին՝ հայտնելով, որ երեխաները գնացել են անտառ՝ ընտանի կենդանիներին որոնելու, սակայն արդեն մի քանի ժամ է, ինչ չեն կարողանում գտնել նրանց։

Ծառայությունից հայտնում են՝ ստանալով ահազանգը՝ էկոպարեկներն անմիջապես ձեռնամուխ են եղել երեխաների որոնողական աշխատանքներին։ Շուրջ մեկ ժամ տևած որոնումների արդյունքում էկոպարեկների օպերատիվ արձագանքման և հետևողական գործողությունների շնորհիվ երեխաներն անվնաս գտնվել են անտառամերձ տարածքում։

  • Կիսվել: