հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Ռուսաստանին անհնար է հաղթել. Պուտին

Ռուսաստանին անհնար է հաղթել. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանին հաղթել անհնար է։

«Բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանին մարտի դաշտում հաղթելն անհնար է, իսկ  ռազմավարական պարտության մատնելը իրատեսական չէ»,- մասնավորապես, ասել է Պուտինը՝ Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ նրանք, ովքեր դարերի ընթացքում ձգտել են Ռուսաստանի ռազմավարական պարտությանը (իսկ նմանները, ցավոք, կան նաև այսօր), ի վերջո կընդունեն ժամանակակից իրողությունները և կհասկանան, որ ավելի լավ է Ռուսաստանի հետ բարեկամություն անել․  դա բխում է հենց իրենց ժողովուրդների լավագույն շահերից»,- հավելել է Վլադիմիր Պուտինը։

  • Կիսվել: