հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Գիշերային Երևանը նոր լուսավորություն է ստանում. քաղաքապետարան

Գիշերային Երևանը նոր լուսավորություն է ստանում. քաղաքապետարան

Գիշերային Երևանը նոր լուսավորություն է ստանում: 2024 թվականին լուսավորության համար ներդրված գումարը կազմում է մոտ 620,000,000 ՀՀ դրամ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

2025 թվականի հունվարից քաղաքում շարունակվում է լուսավորության բարելավման ծրագիրը, որը ներառում է 20 փողոց և 2 թաղամաս:

Հին լամպերը փոխարինվում են բարձրորակ LED լուսատուներով, ինչը նպաստում է էլեկտրաէներգիայի համաչափ բաշխմանը և բարելավում լուսավորության պայմանները։

Արդյունքում, լուսավորության արդյունավետության ցուցանիշն աճել է 50%-ով՝ ավելի քիչ էլեկտրաէներգիա ծախսելով։

  • Կիսվել: