հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
2024-ին մայրաքաղաքի բոլոր բակային տարածքների նատրիումային լամպով լուսատուները փոխարինվել են ժամանակակից լեդ լուսատուներով

2024-ին մայրաքաղաքի բոլոր բակային տարածքների նատրիումային լամպով լուսատուները փոխարինվել են ժամանակակից լեդ լուսատուներով

2024 թվականին մայրաքաղաքի բոլոր բակային տարածքների նատրիումային լամպով լուսատուները փոխարինվել են ժամանակակից լեդ լուսատուներով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Երևանում տեղադրվել է 10198 լեդ լուսատու և փոխարինվել 83000մ մալուխ:Արտաքին լուսավորության ցանցն արդիականացվել է

Լեոյի,

Քրիստափորի,

Վազգեն 1-ին վեհափառի փողոցներում,

Բաղրամյան ու Կոմիտասի պողոտաներում:

Նույն ժամանակ Աճառյան, Մյասնիկյան, Վարդանանց, Ամիրյան, Հանրապետության և Թումանյան փողոցներում վերգետնյա մալուխներն անցկացվել են ստորգետնյա կապուղիներով:

  • Կիսվել: