երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Արտակարգ դեպք Երևանում. 55-ամյա վարորդը բեռնատարով բախվել է Hyundai Elantra-ին, հայտնվել կանաչ գազոնում՝ բախվելով գովազդային վահանակին և բանկոմատին

Արտակարգ դեպք Երևանում. 55-ամյա վարորդը բեռնատարով բախվել է Hyundai Elantra-ին, հայտնվել կանաչ գազոնում՝ բախվելով գովազդային վահանակին և բանկոմատին

Այսօր՝ օգոստոսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում, Տավուշի մարզի բնակիչ, 55-ամյա Լևոն Մ.-ն, իր վարած Howo մակնիշի բեռնատարով, Կոմիտասի պողոտա - Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է Երևանի բնակիչ, 36-ամյա Հովհաննես Ս.-ի վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենային, ապա դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել կանաչ գազոնում՝ բախվելով գովազդային վահանակին և բանկերից մեկի բանկոմատի համար նախատեսված շինությանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուծածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկ Արման Սիրեյանն ու կրտսեր պարեկ Տիգրան Հարությունյանը: Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: 

  • Կիսվել: