չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Առողջապահական տեղեկատվական համակարգի զարգացման առումով Հայաստանը բավականին լավ ցուցանիշներ ունի

Առողջապահական տեղեկատվական համակարգի զարգացման առումով Հայաստանը բավականին լավ ցուցանիշներ ունի

ԱՀԿ եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի փորձագետների խումբը Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ իրականացրել է առողջապահական տեղեկատվական համակարգի հիմնական բաղադրիչների համապարփակ գնահատում, պատրաստել  զեկույց, որի նպատակը Հայաստանում էլեկտրոնային առողջապահության և առողջապահական տեղեկատվական համակարգերի զարգացմանն աջակցելն է:

«Այն ներառում է ներկայիս վիճակը, ուժեղ, թույլ կողմերը, ռիսկերը և փորձագետների առաջարկությունները` հետագա անելիքների մասին:

Հաշվետվությունը կազմելիս ԱՀԿ փորձագետներն աշխատել են ՀՀ առողջապահության նախարարության, ԱՆ ԱԱԻ-ի, ՀՎԿԱԿ-ի, և «Արմեդ» Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի հետ:

«Էլեկտրոնային առողջապահության ներդրումը առողջապահության նախարարության առանցքային ուղղություններից է: Այն ուղղված է նախ բուժաշխատողի և բուժառուի կյանքը հեշտացնելուն, նաև տվյալները գիտական նշանակությամբ օգտագործելու համար, ուստի այս ամփոփ հաշվետվությունը կօգնի ոլորտում իրականացվող բարեփոխումների հարցում»,- փորձագետների և շահագրգիռ կողմերի հետ հանդիպմանը նշել է առողջապահության նախարարի տեղակալ  Արտակ Ջումայանը:

ԱՀԿ փորձագետները նշել են, որ առողջապահական տեղեկատվական համակարգի զարգացման հարցում Հայաստանն, ընդհանուր առմամբ, լավ ցուցանիշներ ունի, ուժեղ կողմերից են` ենթակառուցվածքների զարգացումը, տվյալների աղբյուրները և բժշկական էլեկտրոնային քարտերի վարումը:

Միաժամանակ, փորձագետները ներկայացրել են մի շարք առաջարկություններ։

Հանդիպման արդյունքում  համագործակցությունը շարունակելու և ոլորտի բարեփոխումների ուղղությամբ միասնաբար աշխատելու պայմանավորվածություն է ձեռք բերվել»,-ասվում է ԱՆ

  • Կիսվել: